Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Հանցագործների հոգեբանական տիպերը. harmonia.am

Հանցագործների հոգեբանական տիպերը. harmonia.am

Կարելի է առանձնացնել հանցագործների հետևյալ հոգեբանական տիպերը

 

Բռնացող հանցագործներին բնորոշ է վարքի իմպուլսիվությունը, ագրեսիվությունը, սոցիալական նորմերի հանդեպ անտարբերությունը: Նրանք տարբերվում են աֆեկտի կայունությամբ, սոցիալական միջավայրից մեկուսացվածությամբ:

 

Գողերը նման են վերոնշյալներին, սակայն, ավելի թույլ արտահայտված անձնային առանձնահատկություններով: Նրանք ավելի քիչ ագրեսիվ են, շփվող, ունեն որոշակի շրջանակ, բավականին հեշտ են կոնտակտ ստեղծում և ձգտում դրան: Ավելի քիչ են մտահոգվում նախկինում կատարած հանցագործությունների, ասոցիալ վարքի համար:

 

Բռնակալները տարբերվում են մարդկանց վրա գերիշխման ձգտմամբ, նրանց զգացմունքայնությունը շատ թույլ է զարգացած: Նրանց բնորոշ է տղամարդկայնության ցուցադրական ներկայացումը, մեկուսացվածությունը, ադապտացիայի անկարողությունը, ագրեսիվությունը:

 

Մարդասպանները սովորաբար իմպուլսիվ մարդիկ են: Եսասեր են, նրանց համար առաջնահերթ են միայն իրենց զգացմունքներն ու դիրքորոշումները: Մարդասիրություն, բարոյական արժեքներ ասվածը հեռու են նրանց պատկերացումներից: Նրանք սառնասիրտ են, կասկածամիտ, իմպուլսիվ և նյարդային:


Քիլլերները` վարձու մարդասպանները, սպանությանը վերաբերում են որպես աշխատանքի, մարդկային կյանքին էլ` որպես աշխատանքի ռեսուրսի: Զգացմունքայնությունը նրանց մոտ իսպառ բացակայում է, նրանք մանրակրկիտ ձևով նախապատրատվում են իրենց գործին, կյանքում շատ զգուշավոր են և հաշվենկատ:

 

Կին հանցագործների բնութագրիչ գիծը դեմոնստրատիվությունն է: Բռնացող հանցագործ կանայք նաև չափազանց իմպուլսիվ են:


Անզգույշ հանցագործներին բնորոշ է խոցելիությունը, նրանք հակված են ինքնաքննադատության և ինքնամեղադրանքի: Դրանով նրանք տարբերվում են նպատակաուղղված հանցագործություն կատարող անձանցից: Նրանց հատուկ է վտանգի դեպքում տագնապայնությունն ու սթրեսադիմացկունության բացակայությունը:

Աղբյուր. tyagiassociate.in
Թարգմանությունը. harmonia.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ